կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 11:05
Հասարակություն

Պայթեցման աշխատանքներն ավարտված են, երթեւեկությունը` վերականգնված

Պայթեցման աշխատանքներն ավարտված են, երթեւեկությունը` վերականգնված

Մայիսի 18-ին` ժամը 15.22-ին, ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ - Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ինժեներասակրավորական խումբը` պայթեցնողներով, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և «Դիլիջան ՃՇՇ»-ի աշխատակիցները:

 

Պարզվել է, որ հանրապետական Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ - Դիլիջան հատվածում (30-րդ կմ)` Խաչարձան գյուղի մոտակայքում, ավտոճանապարհի հարակից ժայռից մոտ 150 մ բարձրությունից պոկվել է մոտ 15 քար (առկա է քարաթափման վտանգ) և ամբողջովին փակել երթևեկությունը (ամենամեծը 1,5մ×10մ×2.7մ չափերի): Հրշեջ-փրկարարները և ՃՈ աշխատակիցները սահմանազատել են ճանապարհահատվածը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` քարաթափման վտանգը վերացնելու, ճանապարհահատվածը բացելու, այն երթևեկության համար անվտանգ դարձնելու, պայթեցումներով ուղեկցվող բարդագույն աշխատանքները ղեկավարելու համար:

 

Ուղիղ հեռուստակապ է հաստատված սահմանազատված ճանապարհահատվածի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև: Կատարվող աշխատանքները գտնվում են ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի ուշադրության կենտրոնում: Ժամը 23.25-ի դրությամբ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ` վտանգավոր ժայռաբեկորները պայթեցման միջոցով հեռացնելու համար:

 

Մայիսի 19-ին` ժամը 02.25-ին ,ավարտվել են պայթեցման աշխատանքները: Պայթեցման եղանակով վնասազերծվել են ժայռի վրա քարաթափման ենթակա վտանգավոր ժայռաբեկորները, ինչպես նաև մանրացվել ճանապարհահատվածի խոշոր քարերը:

 

Ժամը 04.16-ին Դիլիջանի և Իջևանի ՃՇՇ-ի աշխատակիցները ավարտել են ճանապարհի մաքրման աշխատանքները, երթևեկությունը վերականգնվել է: