Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ստուգումներ իրականացվեն նախարարությունում։
«Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Թե ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել: Թե ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Չնայած նրան, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ նպատակ էր հետապնդում նյութի հրապարակումն և ով էր դրա ետևում կանգնած, անկախ նրանից, որ ԱԻՆ ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանը իր տված հարցազրույցում նշել է, որ որևէ խնդիր չունի ղեկավարության հետ և իր ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու ստացած հրավերի հետ, այդուհանդերձ, նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացվեն՝ պաշտոնապես պարզելու նյութի մեջ հրապարակված տվյալների իսկությունն ու ներկայացվեն հանրությանը:
Հիշեցնենք, որ պայմանագրային աշխատակիցները ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակներում, իսկ մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է նորից լինեն ազատումներ:
Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ որևէ առնչություն չունեցող զրպարտչական նյութերի հրապարակումից»,- նշված է հաղորդագրության մեջ: