Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, եւ դրանք մոտ մեկ շաբաթ կտեւեն:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժգոհելով, որ, իբրեւ թե, նախարարը ներսում յուրայիններ ունի:
Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչապետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՊՎԾ աշխատակիցներին: Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հիմա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում:
Հիշեցնենք՝ լուրեր կան այն մասին, որ այսօրվա հետապնդման պատճառներից թերեւս կարող է լինել այն փաստը, որ հենց Ֆ. Ցոլակյանն է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին որպես ԱԱԾ տնօրենի թեկնածու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։