|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի` 2014թ. գործունեությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նախ հռետորական հարց հնչեցրեց, թե ի՞նչ էր ակնկալում Գևորգ Կոստանյանից Ազգային ժողովը: Նա նշեց, որ ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլ նաև գլխավոր դատախազի համաձայնությամբ է տեղի ունեցել ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունը, որ այսուհետ գլխավոր դատախազը կարող է գալ ԱԺ և իր գործունեությունը ամփոփել:
«Մի՞թե մենք սպասում էինք, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում պետք է լուծեր համակարգային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կոռուպցիան, ընտրախախտումների ամբողջական բացառումը և այլն»,- ասաց պատգամավորը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին. «Եթե ժեստիկուլյացիայով խոսելու վիճակագրություն երբևէ կազմվի, Դուք առաջ կանցնեք նույնիսկ պատմության մեջ այդ հարցում առաջին տեղը գրաված Ադոլֆ Հիտլերից: Հետևաբար, պետք է քննարկել բուն դատախազության գործունեությանը առնչվող հարցեր»,- ասաց պատգամավորը:
Սամվել Ֆարմանյանը հորդորեց որոշ պատգամավորներին` ազնիվ լինել ու չզբաղվել թատերական ներկայացումներով: «Այսօր դատախազության համակարգում համակարգված կոռուպցիա գոյություն չունի: Մաղթում եմ Գևորգ Կոստանյանին` ուշադրություն չդարձնել մանր թատերական ներկայացումներին, որովհետև դրանք պատմության փոշու տակ մոռացվելու են»,- ասաց նա: