Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Պոմպեոն հաստատել է, որ ԱՄՆ ռազմական պաշտոնյաները գրավոր տեղեկացրել են մեր իշխանություններին, որ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ահաբեկիչները դուրս են բերվել «Խաղաղության ակունք» ռազմական գործողության գոտուց»,- Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն է մեջբերում Internethaber.com կայքը:
Նշենք, որ երեկ լրացել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված՝ 120-ժամյա հրադադարը, իսկ երեկ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քրդերի պետք է հեռանան Թուրքիայի հետ սահմանից 35 կմ խորությամբ: