կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 11:59
Աշխարհ

Պոմպեոն և Չավուշօղլուն տեսակոնֆերանսի ժամանակ վիճաբանել են Ղարաբաղյան հակամարտության հարցով. AMNA

Պոմպեոն և Չավուշօղլուն տեսակոնֆերանսի ժամանակ վիճաբանել են Ղարաբաղյան հակամարտության հարցով. AMNA

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լեզվակռվի մեջ է մտել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ. հայտնում է Աթենքի Մակեդոնիայի լրատվական գործակալությունը (AMNA)՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտասովոր նիստում նշել է, որ Թուրքիան դեմ է Դաշինքի սկզբունքներին և գործողություններին և դրանով խաթարում է նրա միասնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պոմպեոն անդրադարձել է Թուրքիայի «դերակատարմամբ» մի շարք վեճերի Լիբիայի, Սիրիայի, Արցախի, Միջերկրականի և Ս-400–ների վերաբերյալ։

Հաղորդվում է, որ Չավուշօղլուն սկսել է ընդդիմանալ նրան: Մասնավորապես՝ նախարարն իր «ափսոսանքն» է հայտնել, որ ԱՄՆ-ը դուրս է եկել «Թուրքիայի դեմ», աջակցել է «Հունաստանի և Կիպրոսի մաքսիմալիստական դիրքերին» և «ահաբեկչական կազմակերպություններին»: Բացի այդ՝ նա ասել է, որ «Ֆրանսիայի դիրքը Լիբիայում ամենամեծ սպառնալիքն է Դաշինքի միասնությանը»:

Թուրք նախարարը, ըստ գործակալության, իր խոսքն ավարտել է «ակնհայտ գրգռվածությամբ»`նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ղեկավարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կողմնակալ է Հայաստանի նկատմամբ: