|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ է մեղադրել. հայտնում է SANA գործակալությունը՝ հոկտեմբերի 22-ին Իդլիբի նահանգում ռազմաճակատի հատվածներից մեկում սիրիական զորամաս այցելության ժամանակ Սիրիայի նախագահի խոսքերին հղումով:
«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու հացահատիկը, ինչպես նաև գործարաններ է դուրս բերել Հալեպից, իսկ հիմա Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ դրա բնական հարստություններով»,- նշել է Ասադն ու հավելել. «Մենք պնդել ենք ու շարունակում ենք պնդել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի և վերջ կդնի անարխիային ու ահաբեկչությանը Սիրիայի բոլոր շրջաններում»: