|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր Թուրքիայի կառավարությանը մեղադրել է «Սիրիայում արյունահեղությանը մասնակից լինելու» մեջ: Ըստ նրա` Թուրքիայի վարչապետ Էրդողանը «ճգնաժամի սկզբից ի վեր ոչ մի ճշմարիտ խոսք չի ասել», Թուրքիայի կառավարությունը «ներքաշված է դավադրության» մեջ:
Ասադի` թուրք լրագրողներին տված հարցազրույցից մեջբերումներ տեղադրված են Սիրիայի նախագահի պաշտոնական կայքում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դրանցից մեկում Սիրիայի նախագահը անդրադարձ է կատարում մահմեդական հայտնի աստվածաբան Մուհամեդ ալ Բուտի սպանությանը` մարտի 21-ին Դամասկոսի մզկիթում տեղի ունեցած պայթյունին: «Հոգեւոր առաջնորդները, ինչպիսին ալ Բուտն էր, կարեւոր դերակատարություն ունեին Սիրիայում եղբայրասպան պատերազմի հրահրմանն ուղղված դավադրության տապալման գործում, այդ պատճառով էլ սպանում են նրանց»,- հայտարարել է Ասադը: Նա հիշեցրել է, որ մարտի 30-ին զինված ծայրահեղականների կողմից սպանվել էր իշխանությունների նկատմամբ հանդուրժող դիրքորոշում ունեցող մեկ այլ մահմեդական գործիչ` շեյխ Հասան Սաֆիեդդինը: