կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-20 14:06
Աշխարհ

Սիրիա ներխուժումը հնարավոր է ցանկացած պահի. Բաշար Ասադ

Սիրիա ներխուժումը հնարավոր է ցանկացած պահի. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կասկածում է, որ արեւմտյան տերությունները ցանկանում են, որ երկրում քաղաքական ճանապարհով կարգավորում լինի: Արգենտիացի լրագրողներին տված հարցազրույցում նա շեշտել է, որ այդ երկրները, որոնք աջակցում են ահաբեկչական խմբավորումներին չեն ձգտում խաղաղության, միաժամանակ, ընդգծել է, որ արտաքին միջամտությունը իրենք ներքին քաղաքական գործընթացներին անթույլատրելի է:

 

«Կան տարբեր գործոններ` ներքին եւ արտաքին, որոնք խորացնում են ճգնաժամը: Դրանցից գլխավորը օտար միջամտությունն է: Սակայն Սիրիայում ինտերվենցիա ցանկացող որոշ երկրների հաշվարկները չարդարացան: Այդ երկրները կարծում էին, թե կհաջողեն իրականացնել իրենց ծրագրերը մի քանի շաբաթում կամ ամսում, սակայն դա տեղի չունեցավ: Սիրիացի ժողովուրդը դիմադրեց եւ թույլ չտվեց արտաքին միջամտությւն, եւ մենք շարունակում ենք այդ դիրքորոշմանը մնալ: Ցանկացած բարեփոխում, ցանկացած քաղաքական գործողություն Սիրիայում մեր, տեղական որոշումն է: Մենք թույլ չենք տա ոչ ոքի մեզ թելադրել, թե ինչ անել` ո'չ ԱՄՆ-ին, ո'չ որեւէ այլ երկրի»,- հայտարարել է Ասադը:

 

Նա ընդգծել է, որ Սիրիան պայքար է մղում ահաբեկչության դեմ. հակամարտությունը, որը սկսվեց որպես քաղաքացիական, վերաճեց իսլամականների եւ կանոնավոր բանակի մարտիկների դիմակայության: Ըստ նրա` ընդդիմության շարքերում ամենաակտիվը «Նուրհաթ ան Նուսրա» խմբավորումն է, որը կապված է անգամ ԱՄՆ-ում ահաբեկչական կառույց համարվող «Ալ Քաիդա»-ի հետ:

 

Սիրիայի նախագահը լրագրողներին վստահեցրել է, որ կառավարական բանակը վերջին շաբաթներին հաջողությամբ ճնշում է գրոհայիններին, եւ իսրայելական հարվածները սիրիական օբյեկտներին համարում է այդ հաղթանակների հետեւանքը: Այդ ֆոնին ակտիվանում է քիմիական զենքի կիրառման հարցը: Դամասկոսը դա սադրանք է համարում, առիթ` Սիրիա ներխուժելու համար, եւ Ասադի կարծիքով` դա կարող է լինել ցանկացած պահի: