| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող ամերիկյան զորքերն արդեն հասել են Իրաք: Հայտնել ենք, որ ԱՄՆ-ի զինված ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են Սիրիայի հյուսիսում գտնվող «Ալ Քուլաիբ» ռազմաօդային բազան՝ չսպասելով Սիրիայի կառավարական բանակի ժամանմանը:
Թուրքական բանակի զորամիավորումները վերահսկողություն են սահմանել սիրիական Ռաս ալ Այն քաղաքի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Թուրքական զինուժին ու աջակից զինված խմբավորումներին հաջողվել է Հասաքե շրջանում գտնվող Ռաս ալ Այնը՝ շրջափակելով գրավել:
Սիրիական SANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ թուրքերը մտել են քաղաք այն բանից հետո, երբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի ջոկատները լքել են քաղաքը: Նշվում է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիա-ԱՄՆ համաձայնությունների շրջանակում: Թուրքիան և ԱՄՆ-ը հոկտեմբերի 17-ին պայմանավորվել էին 120-ժամյա հրադադարի մասին, որը, սակայն, ըստ թուրքական կողմի, ժամանակավոր է, և Թուրքիան պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները: Թուրքերը պնդում են, որ անվտանգության գոտին լինի 30 կմ խորությամբ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ քրդական ուժերը սկսել են հեռանալ Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց: «Եթե ահաբեկչական խմբավորումները ամբողջությամբ չհեռանան գոտուց, մենք կշարունակենք մեր գործողությունը»,– նշել է Չավուշօղլուն:
Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, Սոչիում նախատեսվում է Պուտին-Էրդողան հանդիպումը, որի արդյունքներից էլ պարզ կդառնա՝ շարունակո՞ւմ է Թուրքիան ռազմական գործողությունները, թե՞ ոչ: