կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 12:26
Մշակույթ

Ռուս դերասաններին Վրաստանում դիմավորել են սկանդալով

Ռուս դերասաններին Վրաստանում դիմավորել են սկանդալով

Վրացական Քութայիս քաղաքում մոսկովյան «Ու Նիկիտսկիխ վորոտ» թատրոնի շրջագայությունը սկսվել է սկանդալով: Ավելի քան 20 տեղաբնակ բողոքի ակցիա է կազմակերպել շենքի առջև, որտեղ պետք է հանդես գար ռուսական թատրոնը: Նրանք պարզել են հակառուսական կարգախոսներով պաստառներ  և հայտարարել, որ թատերախմբի ելույթն անընդունելի է: Այդ ժամանակ դահլիճում արդեն անշլագ է եղել՝ հանդիսատեսին ներկայացվել է  Լյուդմիլա Ուլիցկայայի «Անմոռուկները» պիեսը. հայտնում է Vesti.ru-ն:

Ըստ կայքի՝ թատերախումբը Վրաստան է ժամանել միջադեպից մի քանի օր առաջ: Քութայիսի թատրոնի դերասաններն ու  տեղի ակտիվիստները որոշել են բոյկոտել ներկայացումը: Ներկայացումը դիտել ցանկացողներին նրանք  բաժանել են կպչուն ժապավեններ են՝ «Ռուսաստանը՝ օկուպանտ» անգլերեն մակագրությամբ: Փաստորեն, ակցիան չի իրականացվել մասնագիտական խանդի պատճառով. կազմակերպիչներից մեկը «Ռուսաստանը՝ օկուպանտ» տխրահռչակ շարժումն է:

«Մենք ՝ «Ռուսաստանը՝ օկուպացիոն» շարժման ակտիվիստները և այլ հասարակական կազմակերպությունների անդամները, բողոքում ենք մեր քաղաք ռուսական թատրոն այցի դեմ, որը ներկայացնում է մի երկիր, որը գրավել է մեր տարածքի 20 տոկոսը»,- ասել է շարժման հիմնադիր Նիկոլայ Դեյիսաձեն:

«Իհարկե, իրական արվեստը սահմաններ չունի: Բայց հիմա, երբ մեր երկրների միջև հարաբերությունները լարված են, Ռուսաստանի թատրոնի այցը շատերին է վրդովեցնում»,- նշել է Քութայիսի բնակիչ Ռամազ Սոխաձեն:

Ըստ քաղաքագետ, Գլոբալիզացիայի հիմնախնդիրների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Չաչիայի՝ «Ռուսաստանը՝ օկուպանտ» կազմակերպությունը Վրաստանում միակ արմատական կազմակերպությունը չէ: Դրանք բոլորը ֆինանսավորվում են դրսից՝ ամերիկյան, եվրոպական հիմնադրամների կողմից, դրանց անվանում են՝ «սորոսականներ», քանի որ Սորոսն է սկսել այդ շարժումը, և հիմնական նպատակը  հակառուսական տրամադրությունների ապահովումն է:

Ինչ վերաբերում է ներկայացմանը, ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Ռոզովսկին ասել է, որ ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել, դերասաններին թույլ չեն տվել երկար ժամանակ հեռանալ բեմից: «Դահլիճում ավելորդություններ չեղան, պարզապես՝ ծափահարություններ»,- նշել է նա: