Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հակադարձեց պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Զուրաբյանի` իրեն ուղղված քննադատական ելույթներին: Նա նախ նշեց, որ իր երեկվա ելույթներից հետո սպասում էր, «որ «հրաշալի քառյակ»-ը կանցնի կոնսուլտացիաների, կհավաքվեն տարբեր գինեգործական կոմբինատներում, քանի որ հակադարձելու ցանկություն կունենան»:
«Երեկոյան նայեցի` 20-ից ավելի հրապարակումներ ու ելույթներ են եղել իրենց ենթակայության տակ գտնվող կայքերում, որոնք ապացուցում են, որ այն, ինչ երեկ ասել եմ, ճիշտ էր: Բացի այդ` քսան նյութերը ապացուցում էին, որ Աշոտյանի ասածներին չպետք է ուշադրություն դարձնել: Այստեղ` ժողգործիքների շարան: Ուզում եմ հարցնել` տղե'րք, ձեր փիար մենեջերն ով ա՞: Հանեք գործից: Կարելի՞ է, արդյոք, ընկնել տարրական քարոզչական ծուղակի մեջ, այն էլ` ութ ոտքով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա համոզմամբ` թատրոնի միջազգային օրն ազդել է շատ պատգամավորների վրա, բայց բոլորը դերասան չեն, թեև նրանցից երկուսին խիստ ընդգծված դերասան է համարում: Ըստ նախարարի` այդ երկու պատգամավորը բանիմաց են ու խելացի, աշխատել են նույն ոլորտում, խիստ ընդգծված ամբիցիաներ ունեն, ինչպես նաև` մազոխիստական մոտեցումներ, որովհետև երեկվա իր ելույթներից հետո դարձյալ փորձել խոսեցնելն այլ կերպ չի անվանվում, քան մազոխիզմ:
«Էն մեկն էլ թատրոնի հետ կապ ունի, բայց բեմի բանվոր ա, դեկորացիաներ տանող-բերող ա: Նրան չեմ էլ անդրադառնալու, իմ մակարդակը չի»,- ասաց նա:
«Գիտեք КВН-ը լավ զբաղմունք է, խելքի բան է, ինչու չէ` կենսուրախության խաղ է, ժպտացեք, կյանքը շատ ավելի ուրախ է, քան դուք պատկերացնում եք: Ավելի լավ է КВН-ի սցենարներ բեմադրել, քան դառնալ կրիմինալ ժանրի կամ 02-ի հերոս կամ ներկայացնել քաղաքական ուժ, որի ներկայացուցիչները կարող են շաբաթը մեկ հայտնվել 02-ում կամ էլ լինել քաղաքական սերիալի հերոս»,- ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ իր վիճակը ծանր է, որովհետև չգիտի` գովի՞, թե՞ քննադատի:
Նախարարը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Շնորհակալ եմ, որ ինձ համեմատեցիք Նապոլեոնի հետ: Ուզում եմ փոխադարձ շռայլություն անել, որ, բացի քաղաքական նապոլեոնիզմից, կա նաև քաղաքական կլեոպատրիզմ ` խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլյացիայի միջոցով ղեկավարել աշխարհը: Ինչպես ավարտեց Կլեոպատրան… Նրա վրա ոչ մի թույն չէր ազդում, և իրենից ավելի թունավոր բան գտավ, որ խայթի իրեն»: