|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար, հայազգի Սերժ Թանկյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկար է հրապարակել` «Հիտլերը և Էրդողանը՝ իսկապես, տարօրինակ նմանություն է» գրությամբ:
Լուսանկարի վրա նաև նշված են երկու տարեթվեր` 1939-ը` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տարեթիվը, և 2019-ը` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք»՝ քրդական ուժերի դեմ ուղղված ռազմական գործողության սկսման տարեթիվը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: