Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ռուսական Սու-24 ռազմական օդանավի խոցման պատճառով ռուս-թուրքական հարաբերություների ճգնաժամին:
Տարածելլով է Al Jazeera կայքի հրապարակած նյութը, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, թե իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչ թե իրենք, այլ Սիրիայի իշխանություններն են աջակցում, Թանկյանը գրել է. «Էրդողանն անչափ պաթետիկ ու ծիծաղելի կերպով փորձում է հերքել ակնհայտ փաստը»:
Նա այնուհետև հրապարակել է հեգնական բնույթի մի գրառում` իբր Էրդողանի անունից. «Իմ որդի Բիլալը ներգրավված չէ ԻՊ-ի հետ նավթի մաքսանենգության հարցերում: ԻՊ-ի հրամանատարները չեն սրճում Ստամբուլի (Պոլսի) սրճարաններում ու չեն բուժվում մեր հիվանդանոցներում, և ոչ էլ մեր զինվորականները նրանց մահացու զինամթերք են մատակարարում: Իրականում մենք չենք կարող ասել նրանց և մեր ժողովրդի միջև տարբերությունը, իհարկե, բացառությամբ, միայն քրդերի ու հայերի։ Սուլթան Էրդողան»: