Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ս․թ․ հոկտեմբերի 14-ին Ս. Գայանե վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի հոգու խաղաղության և հանգստության համար. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Քյուրքչյանի ծնողների` Մայր Աթոռի բարերարներ Սարգիս ու Աստղիկ Քյուրքչյանների և եղբոր` Ջորջ Քյուրքչյանի շիրիմների կողքին է ամփոփվել նաև Ջոն Քյուրքչյանի աճյունը, ով միշտ սիրով ու հավատարմությամբ փարված էր Հայոց Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր էր համազգային կյանքի անդաստանների շենացման գործում:
Հանգուցյալ Ջոն Քյուրքչյանի և Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ 2018 թվականի հունիսից Սուրբ Գայանե վանքին կից գործում է նաև Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, ուր ներկայիս խնամվում են 16 սոցիալապես անապահով և ծնողական խնամքից զուրկ մանուկներ և պատանիներ:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ ու Քյուրքչյան ընտանիքի անդամներ:
Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին:
«Նրա մահը մեծ կորուստ եղավ մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Այս անցյալ տարվա ընթացքին ապրեցինք նրա կորստի ցավը, ինչպես նաև մխիթավեցինք նրա պայծառ հիշատակով: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին տասնամյակների թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, սիրելի Ջոնը բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի»,-ասաց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։