Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սիրիական քրդերի ճակատագիրը որպես զգոնության ուղերձ Հայաստանին
Սիրիայի հյուսիսի ինքնահռչակ Ռոջավայի քրդերը իրենց մեղքի բաժինը ունե՞ն, որ Թուրքական բանակը բնաջնջում է իրենց բնակավայրերը։ Դժվար է զոհին մեղադրել, այսուհանդերձ, անձ լինի, թե ազգ, թե ժողովուրդ, երբ չի գիտակցում վտանգը, կորցնում է զգոնությունը, սպանվում է կամ ջնջվում երկրի երեսից։
Ռոջավայի Բարձրագույն քրդական խորհրդին Սիրիայի կենտրոնական իշխանությունը՝ Ասադը մշտապես համոզում էր չտրվել ԱՄՆ֊ի խոստումներին, և ներգրավվել Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնմանը որպես լիարժեք ավտոնոմ կողմ։ Սակայն քրդական ղեկավարությունը գայթակվելով ամերիկյան շռայլ նյութական միջոցներով և ինքնիշխանության խոստումներով մերժեց Ասադին, արդյունքում, ԱՄՆ֊ն լքեց քրեդրին և թողեց որ Թուրքիան հոշոտի։
Կարո՞ղ էին քրդերը կանխատեսել, որ ԱՄՆ֊ն իրենց կխաբի. իհարկե, Սիրիայի քրդական քաղաքական հոսանքները՝ դեմոկրատական միությունը և այլն, սերտորեն կապված են Քրդական բանվորական կուսակցության հետ, որն Թուրքիայում իր ազատագրական շարժումը դիտարկում էր որպես պայքար Ամերիկյան իմպերիալզիմի դեմ հետևաբար կարող էր նրա 40 ամյա փորձը իմանալ որ ԱՄՆ֊ն առաջնորդվում է իր շահերով, որի մեջ չի մտնում հակադրվել Թուրքիային՝ տարածաշրջանի նրա գլխավոր դաշնակցին, , և որ մի օր գալու է, որ ԱՄՆ֊ն նախապատվությունը տալու է Թուրքիային, որը արդեն չէր հանդուրժում իրաքյան Քրդստանը, ուր մնաց հանդուրժեր մի նոր քրդական պետություն, ու թողնելու է քրդերին թուրքական կրակի դիմաց անպաշտպան։
Այս պահին երբ բնաջնջվում են քրդական բնակավայրերը, որոնց մեջ ի դեպ, նաև հայերի հիմնադրած քաղաքներ, Հայաստանի հասարկությունը ավելի լավ պետք է հասկանա, որ թուրքական ռումբերը Հայաստանի քաղաքաների վրա չեն ընկնում միայն այն պատճառով որ հայկական սահմանները ռուսական սահմանպահներն են հսկում և որ հայ֊ռուսական դաշնակացային հարաբերությունները ստեղծել է մի այնպիսի անվտագության համակարգ, որ Թուրքիայի ախորժակը դեպի արևելք չեզոքացնում է։
Սակայն այն ինչ կատարվեց Սիրիայում՝ ԱՄՆ֊ն խաբելով քրդերին իր կողմը գրավեց որ Ասադին չմիանան, ապա միայնակ ու անպաշտպան թողեց Թուրքիայի երախի առաջ, նույն խաբվելու տրամադրություններն էլ արդեն 10 տարուց ավելի Հայաստանում են տարածվում, ԱՄՆ֊ի ազդեցության գործակալները Հայաստանում հակառուսական շարժումներ են տանում՝ անունը դնելով իբր ինքնիշխանության համար պայքար՝ որի նպատակն է ռուսական ռազմաբազաները հանել, ապա Հայաստանը տանել ՆԱՏՕ։
Ահա այս մասին ահազանգում է գեներալ Վիտալի Բալասանյանը, որ Հայաստանում քանդում են անվտանգության համակարգը և որ քանդողները Սասնա ծռերն են, որոնք Ռուաստանի դեմ արշավ են տանում և պահանջում են հանել ռուսական ռազմաբազաները։ Թվում է թե պետական անվտանգության հաստատությունները պետք է զբաղվեն նրանցով, ովքեր զբաղված են անվտանգության համակարգը քանդելով՝ Սասնա ծռերով, սակայն հակառակը՝ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը Բալասանյանի անհանգստությունը որակում է խուլիգանություն, նրա տեսագրությունը ուղարկում են ԱԱԾ որ զբաղվեն Բալասանյանով, իսկ վարչապետն էլ արդեն ընդունել էր Սասնա ծռերին որպես բարեկամներ։
Ուրեմն, այս իշխանությունները կամ չեն գիտակցում երկրի անվտանգության խնդիրները, նրա գլխին կախված վտանգները, կամ էլ նրանց մեջ կան ԱՄՆ ազդեցության գործակալներ կամ էլ հենց ուղիղ գործակալներ։
Սակայն եթե Հայաստանը այս իրավիճակից կարողանա առանց կորուստների կամ քիչ կորուստներով դուրս գալ և ազատվել այս իշխանությունից, ապա միևնույն է, հաջորդ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Հայաստանի անվտանգության սպառնալիք ուժերի նկատմամբ, մանավանդ պատերազմական երկրում նրանք շատ ավելի լուրջ սպառնալիք են պետականությանը։ Սակայն ինչպե՞ս։ Առավել հեշտ է քրեական օրենսդրությամբ չեզոքացնել այն կազմակերպությունները որոնք զենքի հետ առնչություն ունեն։ Առավել բարդ է դրամաշնորհային կամ այլ ֆիանսավորմամբ գործող հակառուսական քաղաքականություն տանող անձանց, թերթերի և կազմակերպությունների գործունեության դեմն առնելը։ Հայաստանը ոչ հզոր Ռուսաստան է, որը առանց տատնվելու բանտերն է նետում կասկածելի անձանց իսկ դրսի գրատներ ստացող կազմակերպությունների համար օրենք է հանել, որ գրանցվեն որպես արտասահմանյան գործակալներ, ոչ էլ Բելոռուսի իրավիճակում է, որ ընդհանրապես արգելի արևմտյան դրամաշնորհները։ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի հետևանքով Հայաստանը պետք է կարողանա նաև ԱՄՆ֊ի և Եվրոմիության հետ իր հարաբերությունները բարեկամական պահել, ուրեմն, դրամաշնորհներին չի կարող դիպչել, պետք է այլ, փափուկ ձևեր գտնի չեզոքացնելու համար արևմտյան գործակալական գործունեությունը։
Սակայն եթե միջոցներ չձեռնարկվեն, թույլ տրվի որ անկաշկանդ նրանց գործունեությունը իր նպատակին հասնի, ապա թե ինչ կլինի Հայաստանի հետ, խնդրեմ, վերջին 15 տարում ամերիկյան քաղաքականության արդյունքում ավերաված երկրների լիքը օրինակներ կան՝ Սիրիա, Լիբիա, Իրաք, Ուկրաինա, բայց կարող եք նեղություն չքաշել և 15 կամ 10 կամ 5 տարվա պատմությունը քրքրել, ներկայով էլ կարող եք բավարարվել, ուղղակի նայեք Ռոջավային, մի անուն որ աչքներիս առաջ պատմություն է դառնում»։