|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երկուշաբթի սիրիական դրոշը բարձրացվեց նախկինում Քրդական ինքնավար վարչակազմի կողմից վերահսկվող սիրիական Հասաքե և Կամիշլի քաղաքների պետական հաստատությունների շենքերի վրա. հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Երկուշաբթի սիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող Ռաքքա նահանգի Թաբկա քաղաքը և շարժվում է դեպի հյուսիս:
Սիրիայի իշխանությունների կողմից պաշտոնական հայտարարություն, կապված հյուսիսում բանակի առաջխաղացման և այդ քաղաքների՝ Դամասկոսի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ, դեռ չի ստացվել:
Սիրիայի հյուսիս-արևելքում ձևավորված քրդական ինքնվարությունը երեկ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել սիրիական իշխանությունների հետ՝ Թուրքիայի հետ սահմանին սիրիական բանակի ամբողջ երկայնքով զորք տեղակայելու վերաբերյալ՝ թուրքական վտանգի չեզոքացման նպատակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: