Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբներին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:
Այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետևել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն 10-14 օր պարբերականությամբ կատարել նախազգուշական (կանխարգելիչ) բուժումներ՝ չսպասելով մինչև հիվանդությունների նշանների ի հայտ գալը: Նպատակահարմար է նշված հիվանդությունների համար նախատեսված բույսերի պաշտպանության միջոցները համատեղել որևէ միջատասպան պրեպարատի հետ միաժամանակ խաղողի ողկուզակերի դեմ պայքարելու նպատակով:
Անհրաժեշտ է վերահսկել և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել նաև պտղատու այգիներում, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերում հիվանդությունների ու վնասատուների զարգացումը բացառելու ուղղությամբ:
Չնայած այն բանին, որ մեր գյուղացիական տնտեսությունները այս կամ այն չափով ծանոթ են գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ կիրառվող պայքարի միջոցառումներին, այնուամենայնիվ, դրանց արդյունավետությունը բարձրացնելու, թունաքիմիկատների ավելորդ ծախսերից խուսափելու, էկոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սերտորեն համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ և մշտապես հետևել նրանց խորհուրդներին ու ցուցումներին: