Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-02-02 00:45
Սպորտ

Զգոնության կոչ

Զգոնության կոչ

Կատալոնական «Բարսելոնայի» վերջին մարզումից առաջ թիմի մարզիչ Խեսեպ Գվարդիոլան հավաքել է իր ֆուտբոլիստներին և հոգեբանական աշխատանք տարել նրանց հետ, տեղեկացնում է AS-ը:

 

Գվարդիոլան զգուշացրել է իր սաներին, որ վտանգավոր է թերագանհատել Մադրիդի «Ռեալի» ուժը: «Մենք չպետք է թուլանանք, քանի որ «Ռեալը» բազում հաղթանակներ է տոնում: Մենք պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր հանդիպման վրա և պայքարենք հաղթանակի համար: Իսկ եթե մենք պարտվենք, հակառակորդը ավելի կմոտենա մեզ: Մեր ուղին երկար է, և եթե մենք ցանկանում են արդյունքի հասնել, ապա չպետք է թույլ տանք մեզ թուլանալ: Իսկ եթե այս հանդիպմանը պարտություն կրենք, ապա միայն ինքներս մեզ պետք է մեղադրենք», - ասել է Գվարդիոլան:

 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 7 միավորով գերազանցում է «Ռեալին» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: