|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցումը վկայում է հայկական հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածության լավ մակարդակի մասին: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողներին ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:
Նրա խոսքով՝ Իսրայելը հույս ունի, որ Արցախյան հակամարտությունը կկարգավորվի, եւ այդ ժամանակ բացասական աշխարհաքաղաքական իրավիճակ չի լինի:
Ցինկերը նշեց, որ Իսրայելը տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան, ռազմական արտադրանք արտահանող առաջատար երկիր է: Ընդ որում՝ չմոռացավ նշել, որ Ադրբեջանին զենք է մատակարարում նաեւ Ռուսաստանը:
«Կա ըմբռնում, որ որեւէ երկրի հետ հարաբերությունները չպետք է կառուցվեն երրորդի դեմ։ Մյուս կողմից՝ կա Իրանը, որը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունը, ուստի այն ամենը, ինչ կատարվում է Իրանի շուրջ, չի կարող չհետաքրքրել Իսրայելին։ Ադրբեջանը, մի կողմից, սահմանակից է Իրանին, մյուս կողմից՝ լավ հարաբերություններ ունի Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ, որոնց, ինչպես եւ մուսուլմանական շատ այլ երկրների հետ Իսրայելը լավ հարաբերություններ ունի»,- ավելացրեց Ցինկերը։
Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ հասարակական կազմակերպության համանախագահն ընդգծեց, որ Թուրքիան վերածվել է աշխարհի առաջատար երկրներից մեկին հակասեմիթիզմի մակարդակով, եւ այս իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է փոխվել միայն Էրդողանի հեռանալով։
«Կարեւոր է, որպեսզի վատ քաղաքական հարաբերությունները երկրների ղեկավարությունների մակարդակով չվերաճեն վատ հարաբերությունների ժողովուրդների միջեւ»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ Արցախի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին Ակնայի տարածքում խփել են «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք, որը հետախուզական թռիչք էր կատարում:
News.am