|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարակության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, և ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջև է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին:
Մեր տեղեկություններով` թիմում երկարատև քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է, թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սև բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, և որ դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա:
Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։