կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-10 17:34
Քաղաքական

Հայկ Կոնջորյանն ու նրա գլխավորած պատվիրակությունից որևէ մեկը երբևէ չեն հանդիպել Աշոտյանի հետ

Հայկ Կոնջորյանն ու նրա գլխավորած պատվիրակությունից որևէ մեկը երբևէ չեն հանդիպել Աշոտյանի հետ

Ֆեյսբուքյանյան ուղիղ եթերում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ԽՎ-ում խորհրդարանական մեր պատվիրականության աշխատանքին, ասել է, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունեն նաև ՀՀԿ-ն ու անձամբ ինքը:

«Սա ասում եմ առաջին անգամ: Երբ հետևում էի լրահոսին, բոլորը հիշում էին պատվիրակության, ԱԳՆ-ի, դիվանագետների աշխատանքը, շնորհակալություն էին հայտնում: Իհարկե, մենք այդ շնորհակալությունների հույսին չենք մնացել, բայց ազնիվ ու արդար գտնվելու համար և գաղտնիքներ չունենալու նպատակով ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաև անձամբ ես ու կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարևորության այս խնդրի լուծման ջանքերին: Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել` գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատաքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ որոշ զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Փակագծերն ավելի չեմ բացի, հուսով եմ` դրա կարիքը չի լինի: Պարզապես, իշխանության հարգելի' գործընկերներ, երբ ասում ենք, որ ձեզ հետ աշխատելու առաջարկությունը պետք է լինի հրապարակային խնդրանք, հենց նման դեպքերի համար էինք ասում, քանի որ առնվազն ազնիվ չէ, երբ դուք աջակցության կարիք ունեք, դիմում եք, իսկ երբ գործերը լավանում են, տեղում մոռանում եք նրանց, ովքեր հստակ աշխատանք են կատարել և լումա ունեն»,- ասել է Աշոտյանը :

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրականության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն ու իրենց պատվիրակությունից որևէ մեկը երբևէ չեն հանդիպել Աշոտյանի հետ:

«Ես գիտեմ, որ Ռուբեն Ռուբինյանի հետ խոսակցության ժամանակ, երբ Աշոտյանն ինքն է բացել խոսակցութունը ԵԱՀԿ ԽՎ-ի մասին, պարոն Ռուբինյանն ասել է, որ, եթե կարող է, մինչև նիստերը հանդիպում նախաձեռնի  զեկուցողի՝  Ալեն Ֆարելի հետ: Թե՛ ես, թե՛ տիկին Նազարյանը մի քանի անգամ զանգահարել ու հանդիպում էինք խնդրել Ֆարելի հետ, բայց նա մեզ էլ էր մերժել: Այսինքն` Աշոտյանին ոչ թե խնդրել են, այլ ինքն է ցանկություն հայտնել օգնել, ինչին, ի դեպ, ես նորմալ եմ վերաբերվում, որովհետև դրսում չկա իշխանություն ու ընդդիմություն, դրսում կանք բոլորս: Այդ հանդիպումը չի կայացել, բնականաբար, որովհետև պարոն Աշոտյանը չի կարողացել, ու դա տարօրինակ չէր, որովհետև մեզ նույնպես դա  չէր հաջողվում: Եվ դա էլ էր կասկածելի, որ` էդ մարդն ինչո՞ւ չէր ուզում մեզ հետ հանդիպել: Արմեն Աշոտյանը Ռուբեն Ռուբինյանին տեխնիկական բնույթի մեկ ինֆորմացիա է փոխանցել, որը մենք երկու-երեք օր հետո իմացել ենք: Այլ ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»,- մեկնաբանեց Կոնջորյանը:

Պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանն էլ, անդառնալով Աշոտյանի «լայվին», հիշեց հայտնի խոսք` «Հաղթանակը բոլորինն է, պարտությունը` անտեր ու որբ»: «Ես վստահ եմ, որ եթե մենք այս արդյունքով չվերադառնայինք Հայաստան, ապա ստանալու էինք այլ տեսակի ուշադրություն ԶԼՄ-ների կողմից: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն են ունեցել ու կարողություն չեն ունեցել աջակցելու և աջակցել են, բոլորին շնորհակալ եմ»,- ընդգծեց նա: