կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-19 11:32
Աշխարհ

Ես հրեա եմ, սակայն Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները. Ցուկերբերգ

Ես հրեա եմ, սակայն Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները. Ցուկերբերգ

Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ թեև ինքն անձամբ հրեաների ցեղասպանության հերքումը վիրավորական է համարում, այնուամենայնիվ, Facebook-ից Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները չեն հեռացվելու:

Ըստ The Guardian-ի` Ցուկերբերգը նշել է, որ չի արդարացնում Հոլոքոստը հերքողներին, և հավաստիացրել, որ եթե «հրապարակումներում իրենց չափը անցնեն», դրանք պարունակեն բռնություն կամ ատելություն մարդկանց որևէ խմբի նկատմամբ, ապա հաղորդագրությունը միանշանակ կհեռացվի ցանցից։

«Ես հրեա եմ, սակայն կան մարդիկ, ովքեր հերքում են Հոլոքոստը: Թեև դա վիրավորական է, սակայն ես չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է հեռացնի դա: Իմ կարծիքով` կան բաներ, որոնք տարբեր մարդիկ ճիշտ չեն հասկանում։ Ես չեմ կարծում, որ նրանք դա դիտավորյալ ճիշտ չեն հասկանում»,- ասել է Ցուկերբերգը։