|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի հետ մեր հարաբերությունները նորովի պետք է կարևորել. խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հետաքրքրվելով ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանից, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Թորոսյանը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները բովանդակային իմաստ հիմա են ստացել:
«Այսօր իրավիճակ է փոխվում, և մենք նորովի պետք է կառուցենք հարաբերությունները՝ հիմքում երկու կարևոր հանգամանք ունենալով՝ Վրաստանի հայության իրավունքների պաշտպանությունն ու հայ-վրացական տարածաշրջանային ընդհանրական շահերը»,- ասաց պատագմավորը:
Նախարարն արձագանքեց, որ հարաբերությունների փոփոխությունները մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չեն, այլ՝ հետևողական քաղաքականության: «Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնեմ՝ չկան խնդիրներ, կան հարցեր, ինչը բնական է հարևան երկրների միջև: Դրանք բազմաթիվ են, և մենք կառուցողական հունով լուծում ենք դրանք»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունները և դրանց զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկում։