|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ չկան խնդիրներ, որոնք Անկարան և Դամասկոսը չկարողանան լուծել։ Այդ մասին տեղեկացնում է«Հուրիեթ» թերթը։
Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այդ նախաձեռնության հարցում առաջընթաց չկա։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ելույթ ունենալով Ժողովրդական խորհրդի նոր գումարման նախօրեին:
«Չկա որևէ խնդիր, որը չլուծվի մեր միջև, կարծում եմ, որ մենք կկարողանանք շարունակել մեր բնականոն գործունեությունը որպես երկու հարևան երկրներ», - ասել է Գյուլերը։
Թուրքական կողմը չի բացառել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև երրորդ երկրում բանակցությունների հնարավորությունը, սակայն այս պահին հանդիպման ժամկետի և վայրի մասին հստակություն չկա։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդիպում կազմակերպել Թուրքիայի և Սիրիայի նախագահների միջև, սակայն, ըստ նրա, դա լուրջ նախապատրաստություն է պահանջում։