|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը ՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրներ:
Հրապարակման համաձայն՝ Ասատրյանը զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արմեն Սարգսյանի միջև կապերի ամրապնդմամբ, ինչպես նաև երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև կապերի ակտիվացմամբ:
Թերթի զրուցակիցները նշել են, որ Գեորգի Ասատրյանին նշանակելու մասին որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցից հետո: Նա կկատարի իր պարտականությունները որպես խորհրդատու՝ հաստիքից դուրս և հասարակական հիմունքներով:
Գեորգի Ասատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, մասնագիտացել է Աֆղանստանի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործունեության մասով: Անվտանգության հարցերով մասնագետ է: