կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 17:59
Առանց Կատեգորիա

Ինչպես քայքայվեց էներգետիկ համակարգը (մաս 23)

Ինչպես քայքայվեց էներգետիկ համակարգը (մաս 23)

Էներգետիկայի ոլորտում անհեռատես ձեռնարկումները սկսվեցին Մեծամորի ատոմակայանի աշխատանքի դադարեցմամբ։ Դրանից հետո Հայաստանը հայտնվեց էներգետիկ խոր ճգնաժամի մեջ, ինչն ուղղակի կործանարար եղավ ամբողջ տնտեսության համար։

Ավելին,ստեղծվել էր մի վիճակ,երբ  պետությունն անկարող էր ապահովել անգամ հասարակական եւ ռազմական նշանակության օբյեկտների անխափան էներգամատակարարումը։ Բնաւչությունը ստանում էր օրական ընդամենը 2 ժամ հոսանք։ Եվ սա այն դեպքում,երբ երկրի ֆինանսական ու տնտեսական միջոցների զգալի մասն ուղղված էր էներգետիկ ռեսուրսների ներկրմանը։

 

Էլեկտրաէներգիայի արտադրությունը

1990թ. համեմատ (տոկոսներով)

1991

1992

1993

1994

1995

1996

1997

1998

92

81

54

47

46

50

49

49

Սրանք պաշտոնական տվյալներ են։ Դրանք վկայում են,որ ասենք, 1992թ.,երբ բնակչությունն ընդամենը 2 ժամ հոսանք էր ստանում,կամ էլ՝ ոչ,30 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել,քան 1998թ.,երբ առկա էր 24-ժամյա էներգամատակարարում։

Հարց է առաջանում՝ եթե 1993թ. ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել,քան 1998թ.,ապա ո՞ւր է դա անհետացել։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ այդքան հոսանք չի արտադրվել,կա՛մ,ինչպես ասում են, ուղղակի հողակցվել է,որն անհավանական է։

Զավեշտալի է,երբ հայտարարվում է, թե իբր 2 ժամվա ընթացքում մարդիկ այնքան հոսանք են օգտագործել, որքան 24 ժամվա ընթացքում։ Նման բան տեխնիկապես պարզապես հնարավոր չէ։

Ուստի միակ հնարավոր տարբերակն այն է,որ մութ ու խավար տարիներին Հայաստանում այդքան հոսանք չի արտադրվել,որքան պաշտոնապես ցույց է տրվել։  Դա նշանակում է,որ չարտադրված հոսանքի համար ծախսված պետական միջոցներն ուղղակի յուրացվել են կամ չեն ծառայել իրենց նպատակին։ Իսկ դրանք ահռելի գումարներ են։

Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի,անենք ընդամենը մի համեմատություն։ 1998թ. արտադրված էլեկտրաէներգիան լիովին բավարարել է բնակչությանը 24-ժամյա էլեկտրամատակարարում ապահովելու համար։ Մինչդեռ 1993թ.,երբ ավելի շատ է արտադրվել,բնակչությունը ստացել է ընդամենը 2 ժամ հոսանք։

Ինչ վերաբերում է տնտեսությանը,ապա այստեղ տեղի ունեցող գործընթացները եւս հօգուտ էներգաարտադրության բերվող ցուցանիշների չեն։ Երբ չէր հաջողվում ապահովել նույնիսկ ռազմավարական նշանակության օբյեկտների էներգամատակարարումը,տնտեսության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Սա,ըստ էության,նշանակում է,որ այդ տարիներին առնվազն մի քանի անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվել,քան ասենք,1998թ.։ Այսինքն՝ չափազանց մեծ չարաշահումների մասին է խոսքը,որի մեղավորները դեռ պետք է պատասխան տան իրենց արարքների համար։

Եթե անգամ ընդունենք,որ խավարի տարիներին Հայաստանում արտադրվել է այնքան հոսանք,որքան ցույց է տրվել,ապա դա որեւէ ձեւով չի փրկում նրանց։ Այդ պայմաններում բնակչությանը տրամադրելով ընդամենը 2-ժամյա հոսանք,ստացվում է,որ սեփական ժողովրդի նկատմամբ միտումնավոր իրականացվել է սպիտակ գենոցիդ։

Այնպես որ՝ ցանկացած դեպքում նրանք պարտավոր են պատասխան տալ։ Պաշտոնական փաստաթղթերը ոչնչացնելը կամ,այսպես ասած,դզել-փչելը,դեռ ոչինչ չի նշանակում։ Փաստը մնում է փաստ,որ այդքան էլեկտրաէներգիա Հայաստանում չի արտադրվել։ 

Շարունակելի