կարևոր
1894 դիտում, 8 ժամ առաջ - 2025-07-15 22:22
Քաղաքական

«Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ»․ խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

«Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ»․ խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ 

Այժմ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող, միևնույն ժամանակ, միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ՝ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։ հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել, համենայն դեպս՝ ՍԴ կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա, դիմումատուները ևս պատասխպան չեն ստացել, սակայն առաջիկայում որոշումը սպասվում է՝ նկատի ունենալով օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում   մանրամասներ հայտնեց, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձրակերպումներ։ Դրանցից առաջինը վերաբերում է սեփականության իրավունքին, մասնավորապես, այս փոփոխությամբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում ՝ առանց դատարանի որոշմամբ, ինչը նշանակում է՝ զրկել լիցենզավորված ընկերությանը՝ իր գույքը տնօրինելու իրավունքից՝ ըստ նպատակային նշանակության։ Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սահմանափայելու սեփականատիրոջ սեփականության իրավունքը՝   սեփանակազրկմամբ՝ միջազգային պայմանագրերով և  Սահմանադրությամբ չնախատեսված մեթոդներով: Երկրորդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը՝ թույլ տրված խախտումների համար ենթարկվի պատասխանատվության։ Երրորդ խումբ հարցերը, Մինասյանի խոսքով, վերաբերում են՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը, հաստատապես՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ որպես կոլեգիալ մարմին՝ այս փոփոխություններով արհամարհվել է, միայն հանձնաժողովի նախագահի գործողություններով կարող է ոչ միայն կառավարիչ նշանակվել, այլև՝ այդ կառավարչին վերապահվում է էներգետիկ համակարգի ձեռնարկության՝ ամբողջ որոշումների ընդունման իրավասությունը՝ զրկելով թե՛  սեփականատերերին, թե՛ խորհրդին, թե՛ գործադիր տնօրենին՝ որևէ որոշում կայացնելու հնարավորությունից։ Բացի այդ, Մինասյանը հայտնեց, որ առկա են մի շարք ձևակերպումներ, այդ թվում՝ գնի որոշման իրավական որոշակիության սկզբունքի խախտումը, մասնավորապես, նշվում է, որ նախապատվության իրավունք է վերապահվում կառավարությանը, մինչդեռ, թե՛ ՍՊԸ-ների․ թե՛ ՓԲԸ-ների դեպքում նախապատվության իրավունքն ունեն բաժնետերերը, իսկ այժմ կառավարությանը նման իրավունք է վերապահվում՝ առանց անգամ այդ օրենքներում փոփոխություններ կատարելու։ Մինասյանի դիտարկմամբ՝ օրենքների ընդունման ընթացակարգերում ևս բացահայտ խախտումներ են եղել, չեն տրվել կարծիքներ, ավելին՝ հանրությունը զրկված է եղել լսումների միջոցով այս որոշմանը մասնակից լինելու հնարավորությունից, այսինքն՝ մասնակցային գործընթացը ևս ոտնահարված է։ Ամենամեծ սպառնալիքը, սակայն, Արծվիկ Մինասյանի փաստմամբ՝ էներգետիկ համակարգի հնարավոր ճգնաժամն է, որն այս փոփոխություններով երաշխավորված է։

«Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ»,- նշեց Մինասյանը։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: