|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 20-ի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սուրեն Վարոսյանի դիմումը` Սուրեն Հայկազի Վարոսյանին` 2025 թվականի օգոստոսի 21-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,-նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Վարոսյանը 2021-2024թթ. եղել է Փաշինյանի արարողակարգի պատասխանատուն։