|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Նրանք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների ներկայացուցիչները հակասական տեղեկատվության վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել և պարզաբանել են, որ իրենք ընդամենը հրապարակել են իրենց աղբյուրների հայտնած տեղեկատվությունը՝ կրկին հրաժարվելով բացահայտել աղբյուրը:
Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ: