|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ, այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում աննախադեպ ծավալի զորավարժության անցկացման և զորահամալրման ընթացքում ԵԿՄ կատարած աշխատանքը և իր շնորհակալությունը հայտնում ԵԿՄ բոլոր անդամներին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին: