կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 12:55
Քաղաքական

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց. Արտակ Դավթյանի ուղերձը

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց. Արտակ Դավթյանի ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակված, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»:

Նշենք, որ ՀՀ նախագահը չէր ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ իրավունքի ուժով Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետ: