|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստացած տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի, պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները սոցիալապես անապահով անձանց միանվագ օգնություն տրամադրելու պատրվակով կազմել են գումարների դուրս գրման կարգադրություններ և գումարի ստացման ցուցակներում քաղաքացիների փոխարեն ստորագրել՝ այդ կերպ յուրացնելով տարբեր չափի գումարներ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննության։