Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Գագիկ Ծառուկյանի սանիկ, նրա դեմ պայքարի դուրս եկած «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը կարծես նահանջում է։ Մեր տեղեկություններով՝ բարեգործական ուղևորափոխադրումների համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին դատի տված Պալաչը հայցից հրաժարվել է։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում գործը կկարճվի։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Արթուր Հարությունյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Փորձեցինք տեղեկությունները ճշտել նրա փաստաբանից՝ Ալեքսանդր Սիրունյանից, սակայն վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։
Ի դեպ, Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում գործով հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին։ Մնում է պարզել, թե ինչպես են հաշտվել Ծառուկյանն ու նրա սանիկը։ Հիշեցնենք, որ այս ամիս Պալաչի «Քինգ դե լյուքսը» պետք է մասնակցի Աբովյանում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար անցկացվող մրցույթին, նա մրցույթին դիմած առայժմ միակ կազմակերպությունն է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։