|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Առաջին մասը՝ այստեղ.
Երկրորդ մասը՝ այստեղ.
ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԴՎԶՄԱՆ և ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆ 2013-2015 ԹԹ.
2011 թվականից Կառավարությունը սկսեց բարեփոխումերի ավելի համարձակ ներկայացումը, քանի որ առանց հասարակության լայն իրազեկման այլևս հնարավոր չէր։ 2011 թվականի գարնանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով, Հայաստան ժամանեց Պինոչետի օրոք Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմադիրներից մեկը՝ Խոսե Պինիերան՝ «կիսվելու համար կենսաթոշակային բարեփոխումերի վերաբերյալ այն փորձով, որն առկա է Չիլիում»։ Չիլիի իրական փորձի մասին տես սույն վերլուծության Մաս 3-ում։
Հանրային ակտիվ ընդվզման շրջանը սկսվեց 2013 թվականի աշնանից, և հիմնականում կապվում է «ԴԵՄ ԵՄ. քաղաքացիական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության STOP շարժումների, ինչպես նաև նրանց աջակցող քաղաքական ուժերի գործունեության հետ: Հանրային ընդվզման շրջանում կազմակերպվեցին մի շարք հանրային իրազեկման և բողոքի միջոցառումներ՝ հավաքներ, քայլարշավներ, նստացույցեր և այլն: Շարժումը նաև դիմեց խորհրդարանական ուժերին: Այս շարժմանը սատարելու մասին հայտարարե ցին նաև այն ուժերը, որոնց աջակցությամբ 2010 թվականին ընդունվեց կենսաթոշակային փաթեթը։
2013 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի թվով 36 պատգամավորների ստորագրությամբ դիմում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Դի մումի համաձայն՝ դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության հարցը: Մասնավորապես՝ առաջարկվում էր գործը քննարկել պետության պոզիտիվ պարտավորության ապահովման, սեփական իրավունքի պաշտպանության, տարիքային և գույքային վիճակով պայմանավորված խտրականության կիրառման անթույլատրելիության, համաչափության, որոշակիության սահմանադրական նորմերի և սկզբունքների համատեքստում:
2014 թվականի ապրիլի 2-ին հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1142 որոշումը, համաձայն որի՝
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեց նում են մարդու կամաարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։
2. Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։
3. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ «… որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։
4. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։
5. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը՝ գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև, որ տվալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում քննության առարկա օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի /հարկային գործակալի/ անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը։
6. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ՝ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։
7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսա թոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։
Այսպիսով, կարելի է արձանագրել.
ՀՀ Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշման պահանջները կատարելու նպատակով առանց հանրային քննարկումների ՀՀ կառավարությունը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել համապատասխան փաթեթ, որն ընդունվել է 2014 թվականի հունիսի 21-ին։ Սույն փոփոխության շրջանակում կուտակային վճարը վերափոխվեց նպատակային սոցիալական վճարի՝ պահպանելով ողջ էությունը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային պայքարում ընդգրկված էին հիմականում մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ՀՀ կառավարու թյունը ներկայացրեց նոր անցումային դրույթներ, համաձայն որոնց՝ մասնավոր հատվածի աշխատողները կարող են 3 տարի (2017 թվականին ևս մեկ տարի ավելացվեց) հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ դիմում ներկայացնելով մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը: Արդյունքում՝ հանրային ընդվզման ալիքը թուլացավ և դանդաղեց:
Այնուամենայնիվ, 2014 թվականի հոկտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրա պետության Ազգային ժողովի թվով 33 պատգամավորների ստորագրությամբ կրկին դիմում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:
Ինչպես և նախորդ անգամ ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացուցիչներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև փաստաբաններ Արտակ Զեյնալանը և Մերի Խաչատրյանը։
Դիմումի համաձայն ՝ դռնբաց դատական նիստում, գրավոր ընթացակարգով քննվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ընդունված` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի /ՀՕ-67-Ն/ և կից` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն և ՀՕ-77-Ն օրենքների, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 6-րդ և 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
2015 թվականի հուլիսի 7-ին հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1224 որոշումը, համաձայն որի՝
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքի` սույն գործով վեճի առարկա 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36 և 37-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և 13-րդ մասերը, 37-րդ հոդ վածի 3-րդ և 5-րդ մասի` «օրենքի 43-րդ հոդվածով» դրույթը, 39-րդ հոդ վածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբե րության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդ վածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդ վածի 2-րդ մա սը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդ վածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր:
3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաև տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյու ջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ և 48-րդ /կետ 12/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
4. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումեր և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-246-Ն) 6-րդ և 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հա յաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե տության օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի և պարտադիր կու տակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո խություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե տության օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության բյու ջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա պետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համա կարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Այսպիսով, կարելի է արձանագրել.
ՀՀ Սահմանադրական դատարանը վճռեց, որ տարեկան գնաճով ճշգրտված չափով պետք է երաշխիքներ տրամադրել ոչ միայն մասնակցի 5 տոկոսի, այլև պետության կողմից ներդրված 5 տոկոսի համար: Սույն պահանջը առ այսօր չի իրացվել, քանի որ պետությունը չունի բավարար հնարավորություններ այդքան մեծ երաշխիքներ տրամադրելու համար: Արդյունքում՝ ունենք պարտադիր համակարգ, որը պետության կողմից ամբողջությամբ երաշխավորված չէ: