Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք առաջիկայում «լուծելու են ՍԴ նախագահի հարցը» և այլ սպառնալիքներ է տեղացել դատական իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Դժվար է հավատալ, որ պատգամավորը տեղյակ չէ դատական իշխանությանն ուղղված ճնշումների, բացահայտ սպառնալիքների, դատական իշխանությունը զավթելուն օժանդակելու քրեաիրավական հետևանքներին: Կարծում եմ՝ խնդիրն այլ է. ներկայումս քաղաքական իշխանություն ունեցող ուժի ներկայացուցիչները չեն հավատում անձնական պատասխանատվության սկզբունքին, քանի որ այդ քաղաքական ուժի կողմից դատական իշխանությանն ուղղված ճնշումները համատարած բնույթ են կրում:
Կարծում եմ՝ հասունացել է անձնական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կիրառման երաշխիքներ ստեղծելով՝ այդ անձանց սթափեցնելու պահը:
Ուստի տեղեկացնում եմ, որ մենք նախաձեռնում ենք համարժեք գործընթաց՝ ընդդեմ «Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի:
Մասնավորապես՝
1. Արձանագելու ենք Ջուլհակյանի հայտարարությունը՝ համապատասխան քրեաիրավական հիմնավորումներով այն որակելով որպես [սահմանադրական դատարանի] իշխանությունը զավթելուն հանցակցության դրսևորում (ՀՀ քրօր 300 հոդված), և Ջուլհակյանի կողմից պատգամավորական անձեռնմխելությունը կորցնելուց անմիջապես հետո հետամուտ ենք լինելու նրա քրեական պատասխանատվությանն այս կոնկրետ հանցադեպով:
2. Պատրաստելու ենք Ջուլհակյանի հակաիրավական հայտարարություններն արձանագրող նամակներ՝ իշխանությունների բաժանման սկզբունքը գետնին հավասարեցնող, իրավունքի գերակայության նկատմամբ իշխող քաղաքական ուժի իրական վերաբերմունքը բացահայտող վարքագծին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու համար:
Օրենսդրի մանդատով օժտված՝ իշխող ուժի ներկայացուցիչները պետք է ավելի պարտավորեցված լինեն և ավելի պատասխանատու վերաբերվեն սեփական խոսք ու վարքին։ Դուք այլևս ձեր ՀԿ-ներում չեք աշխատում»