|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հնդկաստանը հականավային հրթիռների փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Հնդկական ռազմածովային ուժերը հայտարարել են, որ կրակոցները պետք է ցույց տան պլատֆորմների, համակարգերի և անձնակազմի պատրաստվածությունը մեծ հեռահարության վրա բարձր ճշգրտության հարձակողական հարվածներ հասցնելու համար:
Հատկանշական է, որ փորձարկումները տեղի են ունեցել Պակիստանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված մարդիկ ահաբեկչություն են իրականացրել զբոսաշրջային հայտնի Պահալգամ քաղաքում: Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և 1 նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական գործակալությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են «Լաշկար-է-Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) ներգրավվածության մասին։
Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Հաղորդվում է, որ արդեն մի քանի օր է՝ երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Տեսանյութը՝ այստեղ: