Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 7-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ-ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ընկերության վարչական խորհրդի անդամներ Ստեփան Տեր-Պետրոսյանին ու Վաչե Մելքոնյանին: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը։
Քննարկվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս») տասներկու և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս» ) տասնհինգ տներ կառուցելու ծրագրին առնչվող հարցեր։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն շահագործման մինչև տարեվերջ:
Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի կառավարության անունից «Արի» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր՝ ազդարարելով Աղավնո համայնքում դպրոցական շենքի շինարարության մեկնարկը:
Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերության աջակցությունը Արցախում վերաբնակեցման գործընթացին՝ ընդգծելով Սփյուռքի հետ փոխշահավետ ծրագրերի հետևողական իրագործումն ու ընդլայնումը: