|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հոկտեմբերի 13-ին` ժամը 09.19-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի կենտրոնական մասում «ՎԱԶ-2106» մակնիշի 16 LS 382 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանաապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին, ինչի հետևանքով վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1967 թ.) տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: