|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման կրտսերը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է Associated Press-ը:
Նախկին դեսպանն իր լիազորությունների իրականացման ժամանակաշրջանը երկու երկրների միջև ծանր շրջան է անվանել: Վերջինս մտադիր է վերադառնալ ԱՄՆ-ի Յութա նահանգ:
APnews-ի տվյալներով` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե նա կարող է առաջադրվել Յութայի նահանգապետի պաշտոնում:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հանթսմանը լքել էր Յուտայի նահանգապետի գրասենյակը 2009թ. այն ժամանակ, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նրան Չինաստանում դեսպան էր նշանակել:
2017թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նշանակել էր Ռուսաստանում դեսպան:
Հավելվում է նաև, որ նախկին դեսպանը խոսել է իր հրաժարականի պատճառների մասին: Նա, մասնավորապես, նշել է` ցանկանում է հրաժարական տալ, ոպեսզի միանա իր ընտանիքին և անցնի իր ընտանեկան պարտականություններին: