|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժամանակ»-ը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 7-ին «Ժամանակ»-ը գրել էր, որ Հարությունյանը արձակուրդից այլեւս չի վերադառնալու իր պաշտոնին, տեղեկացրել էինք նաեւ, որ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, ով, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ:
«Ես «Հրազդան» ՔԿՀ-ի պետն եմ ու այս պահին զբաղված եմ իմ աշխատանքով»,- մեզ ասաց Նավասարդյանը: Փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել, սակայն արդարադատության նախարարությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հայտարարելով, որ «որեւէ բան լինելու դեպքում մենք կտեղեկանանք»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: