|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քաբուլի արևմտյան շրջանում այսօր` չորեքշաբթի, առավոտյան ժամը 9.00-ին, հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 95 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է TOLO News-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը:
Նշվում է, որ Աֆղանստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա: Հանցագործների թիրախը ոստիկանական տեղամասն էր:
«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: