|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի քնած բջիջների ակտիվացում է արձանագրել. երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Նրա խոսքով՝ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ համաձայնությունները բացառվում են, և դրանց ամբողջական ոչնչացման վրա կենտրոնացումը շարունակվում է:
«Քննարկվել է, թե ինչ պետք է անենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված միջազգային այնպիսի կազմակերպությունների դեմ պայքարում, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Հայաթ Թահրիր ալ Շամը» և այլք: Կրկնում եմ մեկ անգամ ևս՝ հրամայականը այդ խմբերի ամբողջական ոչնչացումն է: Ահաբեկիչների հետ փոխզիջումային համաձայնություններ չեն կարող լինել»,- ասել է Լավրենտևը: