|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար: Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019 թ. Գյումրի քաղաքում կմեկնարկեն «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում:
Հ.Գ. էսքիզները նախնական են և կարող են փոխվել»,- գրել է նա:

