կարևոր
979 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 12:33
Հասարակություն

Մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի կնոջը տեղափոխեն ծննդատուն

Մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի կնոջը տեղափոխեն ծննդատուն

Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի է, քանի որ ձյունապատ է ու մերկասառույց, ինչի համար էլ Արագածի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհն անցել են ու այս պահին ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխում են հիվանդանոց։

Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում են շտապօգնության ավտոմեքենան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նաև քննարկվում էր ծննդկանի տեղափոխեն «Ապարան», թե «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։