Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ:
Բարեկամության շրջանակը ձևավորվել է ս.թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված «Արցախի ավստրալացի բարեկամներ» /Australian Friends of Artsakh/ խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով «Արցախի ավստրալացի բարեկամներ» շրջանակի ձևավորման մասին, նշել է, որ շրջանակին անդամակցում են դաշնային խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ, նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը և նահանգային խորհրդարանի նախագահը, նախկին խորհրդարանականներ, քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Օգոստոսին Ավստրալիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ընդգծելով Ավստրալիայի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերն ընդլայնելու կարևորությունը՝ նա նշել է.
«Չպետք է սահմանափակվենք միայն շրջանակի ստեղծմամբ, պետք է մշակենք համագործակցության ընդհանուր օրակարգ և առաջնորդվենք դրանով»:
Նորաստեղծ բարեկամության շրջանակի անդամները ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին ընտրել են շրջանակի նախագահ, իսկ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանին՝ քարտուղար:
Հանդիպման մասնակիցների կողմից ընդունվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիրը: