կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-20 18:58
Արցախ

Ֆրանսիացի քաղաքական գործիչների հայտարարությունը Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին

Ֆրանսիացի քաղաքական գործիչների հայտարարությունը Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին

Հայտարարություն Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին

 

1. Հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության եւ ժողովրդավարական արժեքների բացարձակ կարեւորությունը.

 

2. Սատարելով բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին.

 

3. Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման եւ կայունության պահպանման անհրաժեշտությունը.

 

4. Աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով, եւ այդ ուղղությամբ Ֆրանսիայի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերին.

 

5. Ողջունելով ազատ եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու եւ զարգացնելու` Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական քայլերը.

 

6. Համոզված լինելով, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը միջազգային գործընթացներից չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը եւ կայուն խաղաղության հաստատմանը`

 

մենք՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական գործիչներս, պատգամավորներս ու սենատորներս հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին: