Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամադ Ալի Նաջաֆին մահապատժի է դատապարտվել: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի դատական ուժի մամուլի խոսնակ Ղոլամ Հոսեյն Էսմայիլին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ըստ նրա՝ դատարանն ապացուցված է համարել դատախազի ներկայացրած` դիտավորյալ սպանության մեղադրանքը եւ, հաշվի առնելով զոհի անմիջական ժառանգների պահանջը, Մոհամմադ Ալի Նաջաֆիին մահապատժի դատապարտել:
Էսմայիլին տեղեկացրել է նաեւ, որ դատարանի վճռի մասին տեղեկացված են տուժողի եւ մեղադրյալի դատապաշտպանները:
Վճիռը վերջնական չէ եւ ենթակա է բողոքարկման:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ի առավոտյան սեփական բնակարանում Նաջաֆին հրազենից արձակած կրակոցով սպանել էր իր երկրորդ կնոջը՝ Միթրա Օսթադին: Նույն օրը՝ երեկոյան, նա ինքնախոստովանանքով ներկայացել էր ոստիկանություն եւ ձերբակալվել: Նաջաֆին խոստովանել էր, որ սպանությունը կատարել էր ընտանեկան սուր տարաձայնությունների պատճառով: Ողբերգական միջադեպից ամիսներ առաջ նույն պատճառով նա ինքնասպանության անհաջող փորձ էր կատարել Թեհրանի հյուրանոցներից մեկում: