կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 11:09
Աշխարհ

ԱՄՆ-ը պատրաստվում է Ավստրալիայում ռազմական ենթակառուցվածքներ կառուցել

ԱՄՆ-ը պատրաստվում է Ավստրալիայում ռազմական ենթակառուցվածքներ կառուցել

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմական ենթակառուցվածքներ կառուցել Ավստրալիայում այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի ԱՄՆ ռազմածովային ուժերին 211.5 միլիոն դոլար տրամադրելու նախագիծը: Այս մասին ասել է Ավստրալիայի արտգործնախարար Մարիսե Փեյնը. հայտնում է Reuters-ը:

Ավստրալիայում ԱՄՆ-ի ավելի մեծ ազդեցություն ունենալու պլանները հետևանք են այն բանի, որ արևմտյան դաշնակիցներն ավելի ու ավելի են մտահոգվում Չինաստանի`Խաղաղ օվկիանոսում ազդեցությունն ավելի ընդլայնելու ջանքերից:

Փեյնը չի մանրամասնել, սակայն, թե ինչ ռազմական ենթակառուցվածքներ են ցանկանում կառուցել Միացյալ Նահանգները, բայց ավստրալական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հուլիս ամսվա սկզբին Վաշինգտոնը ծրագրում էր նոր նավահանգստային օբյեկտի կառուցում  Ավստրալիայի հյուսիսային տարածքի մայրաքաղաք Դարվինի մոտ:

Картинки по запросу Australia says U.S. plans to build military infrastructure

Եթե Միացյալ Նահանգները Դարվինում նավահանգիստ կառուցի, ապա այն տեղակայված կլինի Դարվինի նավահանգստի մերձակայքում, որը չինական «Landbridge Group Co» ընկերությունը դեռևս 2015-ին 99 տարվա վարձակալական հիմունքներով վերցրել էր: Այն, անշուշտ, կհանգեցնի ԱՄՆ զայրույթին:

Հիշեցնենք, Վաշինգթոնի և Պեկինի միջև լարվածությունը սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո, որը պատճառ դարձավ Չինաստանի հետ առևտրային պատերազմի` միաժամանակ ավելացնելով նաև զորավարժությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: