|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ճշտվել են ադրբեջանական զինուժի կողմից Քաշաթաղի շրջանի բնակավայրերի հրթիռակոծման հետևանքները: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ վնասվել են բնակելի առանձնատներ և ենթակառուցվածքներ:
«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով հրադադարը, կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես հրթիռակոծել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Հուրգավան համայնքները: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է Թադևոսյանը:
Նրա խոսքով` հիմնականում վնասվել են բնակարանները, ճանապարհները. հակառակորդը պարզապես նյութական վնաս է հասցրել բնակչությանը:
Արտակարգ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով` վնասների չափերի վերաբերյալ տվյալները դեռևս ճշտվում են: